ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից
«Նաիրի-Կոքսա» կլինիկայի ձեռքբերումները: Կլինիկայի «կյանքից»` մեկ դեպք (տեսագրություն). nairimed.com
«Նաիրի-Կոքսա կլինիկան, որտեղ իրականացվում են հոդերի էնդոպրոթեզավորման վիրահատություններ, համագործակցում է ֆինլանդական Կոքսա կլինիկայի հետ, որը մասնագիտացած է էնդոպրոթեզավորման բնագավառում:
Կարճ ժամանակում կլինիկան մեծ հաջողություններ է գրանցել, իրականացվել են բավականին մեծաքանակ ծնկան, կոնք-ազդրային և բարդացած դեպքերի ռևիզիաներ` ցավի, տառապանքի և գրեթե անշարժության մատնված մարդկանց վերադարձնելով նորմալ, ինքնուրույն կյանքի:
Կլինիկայի վիրաբույժ Հրաչյա Հարությունյանը հպարտությամբ է ներկայացնում աշխատանքները. «Իհարկե, իրականացնում ենք ծնկան և կոնքազդրային հոդի էնդոպրոթեզավորման առաջնակի դեպքեր, բայց աշխատում ենք կատարել նաև երկրորդային (ռևիզիոն) դեպքերի հետ կապված վիրահատություններ:
Հայաստանում մենք ներկայացնում ենք բավականին նոր և հետաքրքիր նորամուծություններ: Մեր հիվանդները ոտքի են կանգնում վիրահատությունից 2 ժամ անց, 2 օր անց նրանք արդեն բարձրանում են աստիճաններով, իսկ 3 օր անց դուրս են գրվում` 6 շաբաթից հրաժարվում հենակներից: Նրանք անցնում են ինտենսիվ վերականգնողական բուժում, որովհետև կարևոր է ո՛չ միայն վիրահատությունը, այլ նաև մկանախմբերի զարգացումը:
Ներկայում վիրահատում ենք բոլոր բարդագույն դեպքերը՝ հատկապես ռևիզիացիոն՝ նոր կարգի էնդոպրոթեզավորման կիրառմամբ, փոխելով հիվանդի մոտ առկա էնդոպրոթեզը: Եվ ձգտում ենք պատվով կատարել մեր աշխատանքը:
Հրաչյա Հարությունյանը ներկայացրեց ծնկան հոդի էնդոպրոթեզավորման մեկ բարդ դեպք:
Հիվանդի մոտ կատարվել էր երկկողմանի ծնկան հոդի էնդոպրոթեզավորում. երկու վիրահատություն` 2,5 ամիս տարբերությամբ: Այժմ հիվանդը քայլում է առանց հենակների: «Դա բավականին լուրջ դեպք էր և վիրահատություններից հետո ստացած արդյունքը համարում եմ մեր մեծ հաջողությունը»- ասում է Հրաչյա Հարությունյանը:
«Այս հիվանդությամբ տառապում եմ 60 տարեկանից` մոտավորապես 20 տարի,- պատմում է տիկին Ռաիսան,- տանջալից տարիներ են եղել: Խորհուրդ էին տալիս այս կամ այն բժշկի մոտ գնալ, ծնկիս մեջ սրսկումներ էին կատարում, որոշ ժամանակ ցավն ընդհատվում էր, ապա նորից սկսվում: Ոտքս այնքան էր ցավում, որ չէի կարողանամ քայլել, ավտոբուսից իջնում էի մեջքով շրջված: Տեղեկացա «Նաիրի» բժշկական կենտրոնում գործող Կոքսա կլինիկայի մասին, որտեղ խորհուրդ տվեցին դիմել: Դիմեցի բժիշկ Հրաչյա Հարությունյանին: Նա զարմացավ, որ այդ վիճակով տարիներ եմ դիմացել:
Կատարվեցին հետազոտություններ, որից 2 օր անց իրականացվեց վիրահատությունը: Անչափ, անսահման գոհ եմ. անգամ, բժշկի մասին խոսելիս՝ անվան փոխարեն «փրկիչ» էի ասում: 2,5 ամիս անց մյուս ոտքս վիրահատեցին: Շատ վատ վիճակում էին նաև ոտքիս մատները՝ ցավում էին, կապտած էին ու նաև վերքեր կային: Բժիշկն ասաց, որ դեղերով, քսուկներով չի լավանա: Դարձյալ վիրահատություն իրականացվեց:
Մինչև վիրահատությունը անգամ փայտով մեծ դժվարությամբ էի քայլում, նստած տեղից չէի կարողանում առանց օգնության կանգնել: Հիմա ինքնուրույն, առանց օգնության, քայլում եմ և անչափ գոհ եմ: Շատերին եմ այս ընթացքում խորհուրդ տվել դիմել իմ բժշկին, նրանք էլ են գոհ ու երջանիկ:
Երանի բժիշկների դիմող բոլոր հիվանդներն միշտ այսքան գոհ լինեին»:
Կարդացեք նաև
«Որակն առողջության գրավականն է» խորագրով միջոցառումն առիթ էր գնահատելու բուժքույրերի, մանկաբարձների, դեղագետների, ինչպես նաև երկար տարիներ...
Սույն թվականի մարտ ամսին «Արմենիա» ՀԲԿ վիրաբուժական բաժանմունք էր ընդունվել 32-ամյա տղամարդ՝ պարանոցի առաջային մակերեսի ուռուցքանման գոյացության կապակցությամբ...
Սմարթֆոններով անդադար թերթվող տեղեկատվությունը, արտաքին գործոնները բացասաբար են ազդում մեր հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա...
«Ավան» հոգեկան առողջության կենտրոնում բացվեց վերանորոգված ու վերազինված արտահիվանդանոցային բաժանմունքը...
Գիտական խորհրդի հերթական նիստն անցկացվեց ապրիլի 30-ին: Առանցքում էր Կլինիկական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Մինասյանի տարեկան հաշվետվությունը...
«Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբույժներին հաջողվել է լապարոսկոպիկ եղանակով հեռացնել փայծաղային զարկերակի մեծ անևրիզմը՝ պահպանելով պացիենտի փայծաղը...
Իմունականխարգելման եվրոպական շաբաթվա շրջանակում ԵՊԲՀ-ում Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնակցությամբ և Կարիերայի կենտրոնի...
Առողջապահական ծառայությունների որակի բարելավման ռազմավարական փորձարարական ծրագիրն արդեն ներդրվել է հանրապետության մի քանի բժշկական կենտրոնում...
Երևանում մեկնարկել են «Հայաստանյան արագ արձագանքման բժշկական թիմի» (ՀԱԱԲԹ) 15-օրյա վերապատրաստման դասընթացները...
Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ «Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ...
Երևանի 7 վարչական շրջանում մեկնարկել է «Ավագ սերնդի շրջանում ֆիզիկական ակտիվության խթանման» հանրային արշավը...
Նկարում Սերինեն է, ծնվելուց հետո 90 օր գտնվել է Էրեբունի ծննդատան նորածնային բաժանմունքում: Նա ծնվել է հղիության 25-րդ շաբաթում...
«Էրեբունին» հանրապետությունում որպես խոշոր, բազմապրոֆիլ և առաջատար բժշկական կենտրոն մշտապես արդիականացվում է, վերազինվում գերժամանակակից սարքավորումներով...
«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել ծայրահեղ ծանր վիճակում, կրիտիկական ցուցանիշներով՝ գրեթե անգիտակից, բարձր ջերմությամբ...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYl82UA9' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403